Թուրքիայում քրդերի հետ բախման ժամանակ չորս ուժային է սպանվել
Թուրքիայի արևելքում՝ Ագրա նահանգում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ օպերացիայի ընթացքում զոհվել է երկու թուրք զինծառայող և ազգային անվտանգության երկու աշխատակից: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Anadolu-ին:
Նահանգապետի խոսքով, օպերացիայի ընթացքում ազգային անվտանգության ևս ութ աշխատակից վիրավորվել է:
Հաղորդվում է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ օպերացիան սկսվել է այն բանից հետո, երբ քրդերը սպանել են երեք ներգաղթյալի և ևս յոթին վիրավորել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան