40 տարվա մեջ առաջին անգամ զբոսաշրջիկների համար կբացվի Կոլիզեումի վերին՝ 5-րդ մակարդակը
40 տարվա մեջ առաջին անգամ զբոսաշրջիկների համար հասանելի կլինի Հռոմի Կոլիզեումի վերին՝ 5-րդ մակարդակը: Այս մասին հայտնել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինիի, գրում է «Իզվեստիա»-ն: Այն կբացվի նոյեմբերի սկզբին:
«Այդտեղից հրաշալի երևում է Կոլիզեյը և Հռոմը, որը այցելուն կհիշի որպես իր կյանքի ամենագեղեցիկ երևույթներից մեկը»,- ասել է նախարարը:
Այդ մակարդակին հասնելու համար զբոսաշրջիկները պետք է նախապես տեղ պատվիրեն, որը կազմված է առավելագույնը 25 հոգուց:
Հին ժամանակներում Կոլիզեումի ամենավերևի մակարդակը նախատեսված է եղել բնակչության ցածր շերտերի համար։
Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։
Անտիկ ամֆիթատրոնի արտաքին էլիպսի երկարությունը 524 մ է, մեծ տրամագիծը՝ 187.77 մ, փոքր տրամագիծը՝ 155,64 մ, արենայի երկարությոունը՝ 85.75 մ, լայնությունը՝ 53.62 մ, նրա պատերի բարձրությունը՝ 48-ից 50 մ։ Նման չափսերի պայմաններում նա կարող էր տեղավորել շուրջ 50 հազար հանդիսական։ Նախագծային հիմք են հանդիսանում 80 ճառագայթաձև ուղղորդված պատերն ու սյուները, որոնք պահում են կամարներն ու ծածկերը։