CPJ. Ադրբեջանն աշխարհի ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկն է
«Լրագրողների Պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովին ներկայացրել է Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք պետություններում լրագրողների հանդեպ իրականացվող համակարգված հարձակումների վերաբերյալ զեկույց։
Նինա Օգնիանովան նշել է, որ Ադրբեջանն աշխարհի ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկն է։
«Ադրբեջանում բռնապետ նախագահ Ալիևը պաշտոնավարման ժամանակ ամրապնդել է իր իշխանությունը, և կտտանքների ենթարկել անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին և ընդդիմադիր ակտիվիստներին։
Նրա կողմից ձեռնարկված կոշտ միջոցառումների պատճառով մի շարք լրագրողներ հայտնվել են ճաղերի հետևում։ Միայն այս տարի Ադրբեջանում ձերբակալվել է 6 լրագրող ի հավելում նախորդ տարվա հինգի»,-հայտարարել է վեջինս։
Նինա Օգնիանովան անդրադարձել է իսրայելցի բլոր Ալեքսանդր Լապշինի, Վրաստանից առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքին, ով հետո հայտնվել է Ադրբեջանի բանտում։
Լրագրողների Պաշտպանության կոմիտեն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովին կոչ է արել առաջնահերթ համարել մամուլի ազատության հարցն ու Ռուսաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում, Ղրղզստանում և նախկին խորհրդային այլ պետություններում առկա գրաքննության վերաբերյալ կոշտ դիրքորոշում որդեգրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին