Յոզեֆ Սիգելը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է Ադրբեջանի Օմբուսմենի հայտարարությունը, կոչ արել որ այդ սխալը տարածած լրատվամիջոցները հերքում տարածեն:
Այս մասին գրում են հենց ադրբեջանական լրատվամիջոցները: Նա հորդորել է ուղղել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, իբր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին զրկել են կազմակերպության անդամությունից Ադրբեջանի պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի պահանջով:
«Խնդրում ենք նաևնկատի ունենալ, որ EOI- ն միայն շահագրգռված է մարդու իրավունքներով և դրանց պաշտպանությամբ, այլ ոչ թե քաղաքական հարցերով, չի ենթարկվում քաղաքական ազդեցությունների: Մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում»,-նշում է ինստիտուտի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Պարոն Մելիքյանը 2017 թվականին գլխավոր Ասամբելայում որևէ քաղաքական հայտարարություն չի արել:
«Նա միայն օբյեկտիվորեն ներկայացրել է երեխաների իրավունքների վերաբերյալ հարցերը, առանց քաղաքակն ենթատեքստի»,-ասված է ինստիտուտի պաշտոնական էջում հրապարակված խոսքում: