ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ թուրք Մուրատ Արսլանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վացլավ Հավելի 5-րդ մրցանակին արժանացավ թուրք Մուրատ Արսլանին, ով պայքարում էր անկախ դատական համակարգի համար։ Հավելի մրցանակի տրամադրման արարողությունը տեղի ունեցավ այսօր վեհաժողովում ու Արսլանին տրամադրվեց 60 հազար եվրո պարգև։ Մրցանակը հանձնվեց Արսլանին առաջադրած MEDEL կազմակերպության ներկայացուցչին։
Արսլանը, ով 2016թ․-ից կալանավորված է, Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին զեկուցողն էր ու այժմ արդեն լուծարված Դատավորների ու դատախազների միության նախագահը։
Այս ընտրությունը բացարձակ դուր չէր եկել Թուրքիայի պատվիրակներին, ովքեր մեղադրեցին ընտրական պանելի նման ընտրության համար, նշելով, որ Արսլանը մեղադրվում է գյուլենական շարժմանն անդամակցության մեջ, որը «կազմակերպել էր Թուրքիայում արյունալի հեղաշրջման փորձը»։
Այս ընտրությամբ համարվեց թշնամական վերաբերմունք ընդդեմ Թուրքիայի ու թուրք ժողովրդի։
Վացլավ Հավելի մրցանակը տրվում է ամեն տարի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի պատվիրակը խոսել է իսլամաֆոբիայից ու ԵԽԽՎ-ին հորդորել պապից կաթոլիկ չլինել
- Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել մարդասպանին
- Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը․ ԵԽԽՎ-ն կընտրի նոր նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր