ԵԽԽՎ-ն չկարողացավ նոր նախագահ ընտրել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր անցկացվեց նոր նախագահի ընտրություններ։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի վերջնական հրաժարականից հետո առաջադրված թեկնածուներ Ստելլա Կիրիակիդեսը (Կիպրոս) և Էմանուելիս Զինգերիսը (Լիտվա) առաջին փուլում չհավաքեցին ձայների բացարձակ մեծամասնություն ու անցկացվեց 2-րդ փուլ։ Սակայն երկրորդ փուլի արդյունքներով ևս ոչ մի թեկնածու չստացավ բացարձակ մեծամասնություն։ Ստելլա Կիրիակիդեսը ստացել էր քվեարկած ձայների 121-ը, Զինգերիսը՝ 69 ձայն։ Նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 152 ձայն։ ԵԽԽՎ նախագահի ընտրությունը կշարունակվի վաղը առավոտյան։
Նշենք, որ 2 թեկնածուներն էլ ԵԺԿ խմբակցությունից էին, սակայն դահլիճում մի քանի անգամ նշվեց, որ ԵԺԿ-ի թեկնածուն Էմանուելիս Զինգերիսն է, իսկ Ստելլա Կիրիակիդեսը առաջադրվել է որպես անկախ թեկնածու։ Նշենք, որ նախագահը պաշտոնավարելու է մինչև 2018թ․-ի հունվարի 22-ը՝ ձմեռային նստաշրջան, քանի որ Ագրամունտի պաշտոնավարումն ավարտվում էր այդ ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ թուրք Մուրատ Արսլանը
- Ադրբեջանցի պատվիրակը խոսել է իսլամաֆոբիայից ու ԵԽԽՎ-ին հորդորել պապից կաթոլիկ չլինել
- Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել մարդասպանին
- Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը․ ԵԽԽՎ-ն կընտրի նոր նախագահ