Երբեք մի կորցրեք հավատը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ այս ընթացքում թիմին աջակցելու համար:
«Երբեք մի կորցրեք հավատը: Մենք շարժվում ենք դեպի նոր մարտահրավերներ ազգային թիմի հետ: Շնորհակալ եմ հավաքականին՝ ծանր աշխատանքի համար և երկրպագուներին՝ մեր կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականի հետ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց պայքարը Աշխարհի 2018 թ. առաջնության համար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ նախագահի հետ հանդիպումից հետո միայն կկարողանամ որոշում կայացնել. Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ
- Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ղազախստանի հետ