Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը
Հոկտեմբերի 14-15-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական և թիմային առաջնությունը:
ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ առաջնությանը կմասնակցի տասը թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից: Առաջին անգամ հանրապետության առաջնությունում հանդես կգա Իջևանը: Դա հնարավոր է դարձել Իջևանի լքված լողավազանի հիմնանորոգումից հետո:
Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան