ԵԽԽՎ-ում նոր նախագահի լարված ընտրություններ են
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում այսօր անցկացվում է նոր նախագահի ընտրությունների երրորդ փուլն, ու բավական լարված մրցակցություն է ընթանում առաջադրված երկու թեկնածուների ՝ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսի (ԵԺԿ) և Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի (ԵԺԿ) միջև։
«Հայաստանի պատվիրակությունն առավել նախընտրում է Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսին՝ որպես օբյեկտիվ ու անաչառ պատգամավորի։ Նախորդ 2 փուլի քվեարկությունները ցույց տվեցին, որ առավել մեծ է հենց Կիրիակիդեսի հնարավորությունը»,-Panorama-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Թեկնածուների շուրջ միակարծություն չկա նաև ԵԺԿ խմբում։ Ըստ լուրերի ադրբեջանական, թուրքական պատվիրակություներն աջակցում են Զինգերիսի թեկնածությանը։ Նախագահի ընտրության արդյունքները կհրապարակվի այսօր։
Հիշեցնենք, որ նախօրեին երկրորդ փուլի արդյունքներով Ստելլա Կիրիակիդեսը ստացել էր քվեարկած ձայների 121-ը, Զինգերիսը՝ 69 ձայն։ Նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ բացարձակ մեծամասնություն՝ 152 ձայն։