ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն արդեն նոր նախագահ ունի։ Երեք փուլով անցկացված քվեարկության արդյունքներով ԵԽԽՎ նախագահ դարձավ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը, որին աջակցում էր նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը։
Քվեարկության արդյունքներով Ստելլա Կիրիակիդեսը ստացավ 132 ձայն, իսկ մյուս թեկնածու՝ Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսը 84 ձայն։
Նշենք, որ երկու թեկնածուներն էլ ԵԽԽՎ ԵԺԿ խմբից էին, սակայն ԵԺԿ որոշ պատգամավորներ վեհաժողովի դահլիճում հայտարարում էին, որ իրենց թեկնածուն Էմանուելիս Զինգերիսն է, իսկ Ստելլա Կիրիակիդեսն անկախ թեկնածու է։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական ու թուրքական պատվիրակություներն աջակցում են Զինգերիսի թեկնածությանը։