Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաև Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Խոսրով Հարությունյանը, Շաքե Իսայանը և Լենա Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ