Հարավային Կորեայի նախագահական նստավայրում քարոզչական թերթիկներ են գտել ԿԺԴՀ-ից
Հյուսիսային Կորեայի քարոզչական թերթիկներ են հայտնաբերվել Սեուլում՝ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական նստավայրի տարածքում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է yonhapnews.co.kr-ն՝ հղում անելով Կապույտ տան անվտանգության ծառայությանը:
Թերթիկները պարունակել են քննադատական նյութեր Սեուլի՝ Վաշինգտոնի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ: Թերթիկները հայտնաբերվել են նախագահական նստավայրի տարածքում և հարակից փողոցներում: Ենթադրվում է, որ դրանք բաց են թողնվել փուչիկների կամ դրոնի օգնությամբ: