Շարմազանով. Քայլեր են պետք արտերկրացի պատգամավորների այցերն Արցախ ակտիվացնելու համար
«Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է»,-հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովը՝ Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները բոլոր խորհրդարանական վեհաժողովներում մշտապես պաշտպանում են Արցախի ժողովրդի արդար դատը եւ ներկայացնում արցախահայության խնդիրները:
Նրա կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը տեսնեն ժողովրդավար Արցախը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը