Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա):
Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին