Հասարակություն 10:00 18/10/2017 Հայաստան

Յուրահատուկ ուսուցչուհին, որը փոխեց իմ կյանքը. Սասունյան

Ես ցանկանում եմ այս հոդվածը նվիրել անցյալ ամիս իր մահկանուցուն կնքած իմ սիրելի դպրոցական ուսուցչուհուն՝ Օլիվիա Բալյանին, որն իր ազնիվ քայլով փոխեց իմ կյանքը:

1968 թվականն էր: Ես սովորում էի Բեյրութի Սոֆիա Հակոբյան հայկական ավագ դպրոցում:

Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և ասացի նրան, որ ծնողներս ի վիճակի չեն վճարել իմ ուսման վարձը: Չնայած մեր դասարանի ամենալավ սովորող աշակերտն էի, սակայն ինձ տուն ուղարկեցին գումար չունենալու պատճառով... Սա շատ ցավալի էր այդ տարիքում, քանի որ սիրում էի դպրոցը և հուսահատորեն ցանկանում էի շարունակել ուսումս:

Եկա տուն և օրս անցկացրի հորս անվադողերի վերանորոգման արհեստանոցում, որտեղ նա իր վաստակով հազիվ կարողանում էր վճարել մյուս եղբորս և քրոջս ուսման վարձը: Ռամկավար կուսակցության մի ծեր ու հարգված անդամ ինձ տեսնելով արհեստանոցում, զարմացավ, թե ինչու դպրոց չեմ գնացել, իսկ եղելությունն իմանալուց հետո, առաջարկեց օգնել ինձ, զանգահարելով ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան ավագ դպրոցի տնօրենին և խնդրելով նրան ինձ գրանցել անվճար: Թեև դպրոցը հեռու էր մեր տանից, սակայն չէի կարող բաց թողնել կրթությունս շարունակելու այդ հնարավորությունը: Ավտոբուս նստեցի և գնացի տնօրենի մոտ Բեյրութի կենտրոնում: Ամաչելով նրան ասել, որ ես հույս ունեմ անվճար կրթություն ստանալ, ասացի, որ ինձ համար պայմանավորվածություն է ձեռք բերվել սովորել զեղչված վճարով: Ես ապշած մնացի, երբ տնօրենը գոռաց վրաս, թե զեղչի մասին խոսք լինել չի կարող, նման բան չկա: Ես անմիջապես շրջվեցի ու վազեցի հորս արհեստանոցը...

Երրորդ օրը, Սոֆիա Հակոբյան դպրոցի իմ դասընկերներից մեկը եկավ հորս արհեստանոց և ասաց, որ տնօրենը իրեն ուղարկել է իմ հետևից, որպեսզի վերադառնամ դպրոց և գրանցվեմ: Երբ եկա դպրոց, ես քարտուղարին հայտնեցի, որ չեմ կարող վճարել ուսման վարձը: Նա ինձ տեղեկացրեց, որ ուսման վարձը ամբողջովին վճարված է, և միանամ դասըկերներիս: Ես խնդրեցի նրան ասել, թե ով է վճարել իմ ուսման վարձը, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այդ հրաշալի անձնավորությանը, սակայն նա ասաց, որ բարերարն ուզում է անանուն մնալ...  

Ուստի ես գնացի իմ դասարանը, սակայն շարունակեցի հետաքրքրվել, թե ով էր այն անձը կամ որն էր այն կազմակերպությունը, որն ինձ հիանալի հնարավորություն էր ընձեռել շարունակելու ուսումս: Դասերից հետո գնացի տնօրենի աշխատասենյակ և կրկին խնդրեցի քարտուղարին բացահայտել բարերարի անունը: Տեղի տալով իմ պնդումներին, նա դժկամությամբ տեղեկացրեց, որ իմ բարերարը ոչ այլ ոք էր, քան իմ անգլերենի ուսուցչուհին՝ Օլիվիա Բալյանը, սակայն մի պայմանով, որ ես չպետք է շնորհակալություն հայտնեմ նրան և վտանգի տակ դնեմ քարտուղարին, որին կարող էին հեռացնել աշխատանքից՝ գաղտնիքը բացահայտելու համար: Ես խոստացա, որ չեմ խոսի նրա հետ: Քարտուղարը նաև պատմեց, որ երբ սկսվել է ուսումնական տարին, և ուսուցչուհին նկատելով, որ իմ նստարանը դատարկ է, հարցրել է, թե ինչու դպրոցում չեմ, և նրան պատասխանել են, որ ծնողներս չեն կարող վճարել վարձը: Այնուհետև նա դիմել է տնօրենին, որ իր աշխատավարձից զեղչեն իմ ուսման վարձը...

Ամբողջ տարին ես նստած էի  օրիորդ Բալյանի դասարանում և մտածում էի նրա վեհանձն քայլի մասին, սակայն չէի կարող երախտագիտությունս հայտնել: Մեկ տարի անց ես եկա Միացյալ Նահանգներ և երկու մագիստրոսի աստիճան ստացա, մեկը՝ միջազգային հարաբերությունների՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, իսկ մյուսը՝ գործարար կառավարման՝ Լոս Անջելեսի Պեպերդինի համալսարանում:
 
Սակայն ես երբեք չմոռացա օրիորդ Բալյանի բարությունն ու առատաձեռնությունը, որն իմ ուսման վարձը վճարել էր իր չնչին աշխատավարձից: Գրեթե 40 տարի անց, ես առաջին անգամ վերադարձա Բեյրութ՝ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամից  4.5 միլիոն դոլար գումարը Լիբանանում գործող բոլոր 28 հայկական դպրոցներին նվիրաբերելու համար: Իմ այցելած դպրոցների թվում էր նաև իմ ավագ դպրոցը: Տնօրենին հանձնելով մի քանի հարյուր հազար դոլարի գումարը, ես նրան խորհուրդ տվեցի՝ երբեք որևէ ուսանողի դուրս չթողնել փողի բացակայության պատճառով, որովհետև ոչ ոք չգիտի, թե այդ ուսանողը ինչ կդառնա ապագայում, եթե շարունակի ուսումը: Նա կարող է դառնալ փայլուն բժիշկ, լավ դիվանագետ, դպրոցի տնօրեն, եկեղեցական առաջնորդ կամ ի վերջո մեկը, որ կաշխատի միլիարդատեր բարերարի համար, որը խոշոր նվիրատվություն կանի դպրոցին...

Լինելով Լիբանանում, ես շատ էի ուզում տեսնել օրիորդ Բալյանին և տարիներ անց շնորհակալություն հայտնել նրան: Նա վաղուց չէր դասավանդում դպրոցում և ապրում էր Բեյրութից դուրս: Պայմանավորվեցի իմ նախկին դասընկերների և Լիբանանի արքեպիսկոպոսի հետ, որ ինձ տանեն նրա մոտ: Նա շատ հուզվեց ինձ տեսնելով: Մեր հանդիպումը շատ ջերմ անցավ: Լինելով նրա կողքին, ես վերջապես կարողացա շնորհակալություն հայտնել, սակայն նա չէր ուզում լսել այդ մասին և համեստորեն փոխեց թեման: Որևէ ձևով իմ աջակցությունն առաջարկեցի նրան, ներառյալ ֆինանսական օգնություն կամ համայնքի կողմից հատուկ ճանաչում՝ տասնամյակներ շարունակ հայ երիտասարդներին կրթելու համար, սակայն նա հրաժարվեց բոլոր առաջարկներից:

Ես նրա բնակարանից հեռացա մեծ բավարարվածությամբ, քանի որ այսքան տարիներ անց վերջապես կարողացել էի երախտագիտությունս հայտնել նրա առատաձեռնության համար...

Թեև այս հոդվածը Օլիվիա Բալյանի մասին է, սակայն այն նաև վկայություն է, որ մի մարդը կարող է փոխել ուրիշների կյանքը: Այն ժամանակ առանց նրա օգնության, որը բացառիկ հնարավորություն տվեց անգլերեն սովորելու, ես հավանաբար երբեք չէի մեկնի Միացյալ Նահանգներ և չէի դառնա «Կալիֆորնիա կուրիեր» անգլերեն թերթի հրատարակիչը: Հավանաբար, իմ կյանքի մնացած մասն կանցկացնեի Բեյրութում, հորս արհեստանոցում անվադողեր վերանորոգելով...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}