Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ Հայաստանի հավաքականը նվաճել է հերթական մեդալները։
105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ 20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ և փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ։
Քիչ անց Մ 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Մկրտիչ Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
- Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն
- Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձել է Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- ԵԱ. Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր