Քաղաքական 09:12 01/11/2017 Աշխարհում

Ուրախ եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարդում են իմ հոդվածները և հետևում իմ խորհուրդներին. Հարութ Սասունյան

Դեռևս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ: Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին սև ցուցակում ներառելը, առաջին հերթին վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին, քանի որ սև ցուցակը մեկուսացնում է Ադրբեջանը մնացած աշխարհից... Փաստորեն, որքան սև ցուցակում շատ է մարդկանց թիվը, որոնցից շատերը հայտնի անձինք և բարձրաստիճան պաշտոնյաներ են, այնքան ավելի շատ է Ադրբեջանն իրեն զրկում նման կարևոր այցելուներից:

2013 թ. իմ հոդվածում, մի քանի հայտնի անձանց անուններ մեջբերելուց հետո, որոնք ծաղրել էին Ադրբեջանի կողմից սև ցուցակում ընդգրկվելու փաստը, ես առաջարկեցի, որ իմ անունը ևս ավելացնեն սև ցուցակում, քանի որ ես նույնպես գնացել էի Արցախ ու հոդված գրել այդ այցի վերաբերյալ: Զարմանալիորեն, իմ առաջարկից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի կառավարությունն իմ անունը ավելացրեց սև ցուցակում՝ «Հարութ Սասունյան, հայազգի, սիրիացի-ամերիկացի լրագրող»: Դրանից հետո, ես դարձյալ այցելեցի Արցախ...

Պետք է հավելեմ, որ տարիներ առաջ, երբ հայր Ալիևը Ադրբեջանի նախագահն էր, միջնորդների միջոցով նա ինձ հրավիրել էր Բաքու՝ հանդիպելու իր հետ և քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ես, իհարկե, մերժեցի նրա հրավերը: Ես նույնիսկ հրաժարվեցի նախագահ Հեյդար Ալիևի առաջարկից հանդիպելու նրա հետ որևէ երրորդ երկրում, օրինակ Մեծ Բրիտանիայում, եթե չեմ ցանկանում գնալ Ադրբեջան: Ես մերժեցի նաև այդ առաջարկը: Այնպես որ, հիմա, երբ հայտնվել եմ սև ցուցակում, Ադրբեջանի արտգործնախարարությունը իրենց նախագահին զրկել է ինձ Բաքու հրավիրելու հնարավորությունից...

Ադրբեջանի սև ցուցակում ավելի քան 700 անուն կա, ներառյալ խորհրդարանի անդամներ, գործարարներ, լրագրողներ, դերասաններ, ընտրված պաշտոնյաներ և այլ հայտնի անձինք: Արցախի վերջին այցելուն, որը կհայտնվի սև ցուցակում՝ Էնթոնի Բուրդենն է, որը CNN հեռուստաընկերության աշխարհահռչակ խոհարարական հեռուստաշոուի հաղորդավարն է: Անցյալ շաբաթ նա մեկնեց Հայաստանի Հանրապետություն և Արցախ՝ այդ երկու երկրներում հայկական խոհանոցի վերաբերյալ հեռուստածրագրեր պատրաստելու նպատակով, և Ադրբեջանը նրան անմիջապես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարեց...

Բուրդենի անունն ավելացվել է սև ցուցակում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ իր անհարգալից վերաբերմունքի համար», հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը «Ֆրանս պրես» գործակալությանը: «Ադրբեջանի գրավյալ տարածքներում խոհարարական շոու նկարահանելը վիրավորանք է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների հանդեպ, որոնց բռնի տեղահանել են իրենց տներից», հավելել է Հաջիևը։ Անիմաստ խոսքեր են։ Միակ բանը, որին ադրբեջանցի պաշտոնյաները հասան՝ Բուրդենի այցի կանխումն էր Ադրբեջան և ադրբեջանական խոհանոցի մասին CNN շոուի կազմակերպումը, որը մեծ գովազդ կլիներ երկրի համար:

Ադրբեջանի սև ցուցակն ունի մի շարք թերություններ.

1) Մինչ օրս ընդամենը 700 անուն է ներառված սև ցուցակում, մինչդեռ տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր  զբոսաշրջիկներ են այցելել Արցախ: Չնայած Արցախի բոլոր այցելուների անունները հանրությանը հայտնի չեն, սակայն, իհարկե, նրանք 700-ից  ավելի են։ Պարզվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում ինչ-որ մեկը քնած է իր աշխատավայրում։

2) Ինչո՞ւ սև ցուցակում ընդգրկված 700 անունների մեջ չկա Հայաստանի Հանրապետության նույնիսկ մեկ քաղաքացի։ Թեև Ադրբեջանի պաշտոնյաներին հայտնի չեն Հայաստանից սովորական այցելուների անունները, նրանք, անշուշտ, գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախակի այցելում են Արցախ և նրանց այցերը հրապարակային են։ Հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանը Արցախ այցելող Հայաստանի քաղաքացիներին չի համարում օտարերկրացիներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքէջը խոստովանում է, որ «Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես դուրս է մնացել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից»։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այժմ Արցախը համարում է մշտապես «Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած»։

3) Սև ցուցակում ընդգրկվածներից շատ քչերն են դժգոհել, որ իրենք չեն կարող այցելել Ադրբեջան։ Ընդհակառակը, նրանցից շատերը հպարտանում են, որ իրենց անունները հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում։ Նույնիսկ ավելի ապշեցուցիչ է, երբ որոշ մարդիկ, Արցախ այցելելուց հետո իրենց անունները չգտնելով սև ցուցակում, խնդրել են, որ դրանք ավելացվեն սև ցուցակում, քանի որ նրանք մեծ պատիվ են համարում այդ ցուցակում լինելը:

Վերջին ամիսներին Ադրբեջանը, իրավիճակն ավելի սրելով, պահանջել է այլ երկրներից՝ իրենց քաղաքացիներին Արցախ այցելելու համար արտահանձնել Բաքվին։ Մի դեպքում, Բելառուսի մի լրագրողի անամոթաբար կալանավորեցին և ուղարկեցին Ադրբեջան, որտեղ նրան մի քանի ամիս բանտարկեցին։ Նա վերջապես ազատ արձակվեց՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներից և Եվրախորհրդի կողմից դատապարտումից հետո։

Սա իշխանության չարաշահում է, ադրբեջանական ճնշումների արտահանում և ահաբեկում երրորդ երկրների նկատմամբ, որոնք պետք է ամաչեն ադրբեջանական բռնապետական վարչակարգի հետ համագործակցելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}