Շախմատի տղամարդկանց հայաստանյան հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ
Շախմատի Եվրոպայի առաջնությունում այսօր հանգստյան օր է: Նոյեմբերի 3-ին կայանալիք վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Հինգերորդ տուրից հետո մեր ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը:
Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական և վաղը կխաղա Հունգարիայի թիմի հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան