«Հայաստանի և Իրաքի միջև համագործակցությունը հեռանկարային է». Արմեն Աշոտյան
«ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում մեծապես կարևորում է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում նաև Իրաքի Հանրապետության հետ»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ այսօր ԱԺ-ում Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակության հետ հանդիպմանը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այս համատեքստում Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի և Իրաքի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր բարեկամությանը, որը մեկ անգամ ևս ընդգծում է այն իրողությունը, որ տարածաշրջանում չկան կրոնական խնդիրներ:
Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հրավերի համար և նշել, որ հայ-իրաքյան հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Նա կարևորել է տնտեսական, քաղաքական և հումանիտար ոլորներտում համագործակցության հնարավորությունները:
Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում զարգացման հեռանկարներին, երկու պետությունների միջև կանոնավոր չվերթեր ունենալու անհրաժեշտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան