Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն իներորդն է Եվրոպայի թիմային առաջնությունում
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրել է իներորդ տեղը: Եզրափակիչ տուրում Հայաստանի թիմը խոշոր՝ 0.5:3.5 հաշվով զիջել է Ռուսաստանի հավաքականին:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ միայն Լիլիթ Գալոյանը երրորդ խաղատախտակի առջև կարողացել է ոչ-ոքի խաղալ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գեւորգյանը պարտություն են կրել:
Ռուսաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել առաջնությունում՝ իրենից հետ թողնելով Վրաստանի և Ուկրաինայի թիմերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան