BBC. Իրանը Սիրիայում մշտական ռազմաբազա է կառուցում
Իրանը Սիրիայում մշտական ռազմաբազա է կառուցում։ Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությանը՝ հղում անելով Արևմտյան հետախուզության իր աղբյուրին։
Իրանը ռազմական բազան ստեղծում է այն տարածքում, որը գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ, Դամասկոսից մոտ 14 կմ դեպի հարավ:
Գործակալության խնդրանքով արբանյակի կողմից արված լուսանկարները հաստատում են այս տարածքում կառուցման աշխատանքները։
Լուսանկարներից երևում է, որ մի շարք կան մի շարք ավտոտնակներ կան, որոնք կարող են վեցից ութ տրանսպորտային միջոցներ տեղավորել։
Ըստ լուսանկարների՝ այստեղ կառուցված են երկու տասնյակ շենքեր։ Բացառված չէ, որ վերջին շաբաթում կառուցվող բազա են այցելել Իրանի ռազմական պաշտոնյաներ։