Գերմանիայում պահանջում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ կանգնեցնել
Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամանսությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմանիայի քաղաքների կոնգրեսին: Պահանջ-նամակը փոխանցվել է կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին:
«Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քեմալ Սիդոն նշել է, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան Կայսրության կողմից իրագործվող կոտորածների մասին:
«Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի այստեղ ապրող հայերին և մյուս տուժած ժողովուրդների ներկայացուցիչներին թույլ չտանք, որ մոռանան կատարվածը, և մի վայր հատկացնենք, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն զոհերին»:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Օսմանյան Կայսրությունը բացի հայերի ցեղասպանությունից իրականացրել է նաև այլ քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածներ, որոնց զոհ են դարձել մոտ 1.5 միլիոն մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի նորընտիր պատգամավորներից 14-ը թուրքական ծագում ունեն
- Բունդեսթագի նախագահ Լամմերտը ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձևին
- Բունդեսթագի թուրք պատգամավոր. «Երիտթուրքերը դավաճաններ են, Թալեաթն ու Էնվերը՝ ոճրագործներ»
- Լավրովը բացատրել է՝ ինչու է Գերմանիան ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան