Քաղաքական 11:30 15/11/2017 Հայաստան

Ռոն Թորոսյանին վարձել են, որ PR անի Թուրքիայի համար. արդյոք նա իսկապե՞ս հայ է. Հարութ Սասունյան

Medium.com կայքում տեղադրված Լուիզա Նոյի երկու հոդվածները բացահայտում են, որ Ռոն Թորոսյանը պայմանագիր է կնքել, որպեսզի ներկայացնի Թուրքիան որպես նրա PR գործակալ: Թորոսյանը Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահն է:

Արդարադատության նախարարության արձանագրությունները ցույց են տալիս, որ Թորոսյանը պայմանագիրը կնքել է 2017 թ. մայիսի 25-ին: Նրա ընկերությունը կստանա լրացուցիչ 60 հազար դոլար 2017 թ. մայիսի 16-ից նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածի համար, որն ավտոմատ կերպով կթարմացվի հաջորդ վեց ամսվա համար: Այս վճարը կավելացվի այն գումարին, որը նշված է 2016 թ. օգոստոսի 10-ին կնքված պայմանագրում:

Հատկանշական է, որ Թորոսյանը Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել ինը օր անց այն դեպքերից հետո, երբ նախագահ Էրդողանը դիտում էր, թե ինչպես են իր թիկնապահները ծեծում մի խումբ ցուցարարների Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարների ծեծից երեք օր անց Թորոսյանը հոդված է հրապարակել «Ալգեմայներ»-ում՝«Արտաքսեք արմատական իսլամիստ քարոզչին [Գյուլենին] և պաշտպանեք ամերիկյան շահերը» վերնագրով:

Հետաքրքիր է, որ Լուիզա Նոյը բացահայտել էր, որ 2017 թ. փետրվարի 17-ին Թորոսյանը մեկ այլ հոդված էր գրել «Նյուզմաքս»-ում ՝ քննադատելով Մայքլ Ֆլինի հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումը: Զավեշտալի է, որ Թորոսյանը, «Նյուզմաքս»-ում 2015 թ. մայիսի 20-ին հրապարակված իր նախկին հոդվածում, քննադատելով Levick Communications PR ընկերության աշխատանքը Քաթարի դեսպանատան համար, հայտարարել էր. «Կան մարդիկ, որոնք նորմալ են համարում PR անել բռնակալների և ահաբեկիչների համար: Այնուամենայնիվ, տողերիս հեղինակը [Թորոսյան] համամիտ է աշխարհի խոշորագույն PR ընկերության սեփականատեր Ռիչարդ Էդելմանի հետ, որն ասում է. «PR-ը նման չէ օրենքին՝ ոչ բոլորն են արժանի ներկայացման»: Հակասելով ինքն իրեն՝ Թորոսյանը զբաղված է Թուրքիայի բռնապետ Էրդողանի շահերը պաշտպանելու եrկերեսային գործողությամբ...

Բացի այդ, Թորոսյանը 2017 թ. հունվարի 27-ին գրել է Observer-ում, որի հրատարակիչը նախագահ Թրամփի փեսան է՝ Ջարեդ Քուշները, քննադատելով այն PR ընկերություններին, որոնք «արդարացնում են ճնշող վարչակարգերին»: Նա եզրակացրել է՝  «բռնակալները և ահաբեկիչները արժանի չեն PR աջակցության»:

Ես երկու անգամ զանգահարեցի Թորոսյանի գրասենյակ, և ամեն անգամ աշխատակիցը վստահեցրեց ինձ, որ նա կպատասխանի իմ զանգին: Իսկ պատասխան այդպես էլ չեղավ: Լուիզա Նոյը նույն ճակատագրին էր արժանացել, երբ փորձել էր կապվել Թորոսյանի հետ: Երբ նա Թվիթերում Թորոսյանին գրել էր Թուրքիայի և Թրամփի հետ ունեցած կապերի մասին, նա պատասխանել էր՝ «Ես եմ սպանել Քենեդուն... Իմ նախկին կինը ռուս է... Ես նույնիսկ ձկնկիթ եմ կերել այս շաբաթ...»: Թորոսյանը ոչ միայն անկիրթ է հեռախոսային հաղորդագրություններին պատասխանելու հարցում, այլև, ըստ տեղեկությունների, վատ է վերաբերվում իր աշխատակիցներին և ուրիշներին: «Նյու Յորք թայմս»-ը նրան նկարագրում է որպես «անզուսպ և բացահայտ ագրեսիվ»: Նաև ըստ Լուիզա Նոյի հաղորդման՝ նա գործարար կապեր ունի ստվերում գործող հրեա և ռուս օլիգարխների հետ: Թեև Թորոսյանը հայկական ազգանուն ունի, սակայն ես չեմ կարող հաստատել, որ նրա ծնողներից մեկը կամ երկուսը հայ են, կամ որևէ մեկը հայ է...

Ռոն Թորոսյանը, ըստ նրա «Լինկեդին»-ի պրոֆիլի, նաև «JetSmarter-ի գործընկեր է, մարկետինգի գծով պատասխանատու և խորհրդի անդամ»: JetSmarter-ը վիճահարույց ընկերություն է, ներկայացվում է որպես «uber ինքնաթիռների համար»: JetSmarter-ի գործադիր տնօրենը Սերգեյ Պետրոսովն է` Վաչագան Պետրոսովի որդին, որը հաստատ հայկական անուն ունի:

Հիմնական պատճառը, որ ես հետաքրքրվեցի Ռոն Թորոսյանի՝ Թուրքիայի համար որպես PR գործակալ աշխատելու համար այն էր, որ նման իրավիճակում հայտնվել էր նաև Բարրի Զորթյանը, որը 1980 թ. հոկտեմբերից մինչև 1984 թ. փետրվարն աշխատել էր Թուրքիայի կողմից վարձված Gray&Co լոբբիստական ընկերությունում։ Զորթյանը «Ամերիկայի ձայն»-ի և «Թայմ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան էր։ 1968-69 թթ. նա ԱՄՆ գլխավոր ներկայացուցիչն էր Սայգոնում, Վիետնամ։

Այն բանից հետո, երբ իմացա, որ Զորթյանը միաժամանակ բարձրաստիճան պաշտոնյա էր Թուրքիայի համար լոբբիստական ընկերությունում, և վարչության անդամ Ամերիկայի հայկական համագումարում, ես զանգահարեցի նրան և հարցրեցի, թե արդյոք իր երկակի դերը շահերի բախում չի առաջացնում իր կամ իր ընկերության համար։ Որպես հայի նկատմամբ հարգանքի նշան, ես նախազգուշացրեցի նրան, որ եթե պատասխանի իմ հարցերին, դա կարող է հանգեցնել աշխատանքից ազատման։ 63-ամյա Զորթյանը պատասխանեց, որ իրեն չի մտահոգում, որ կկորցնի իր 65 հազար դոլար տարեկան եկամտով աշխատանքը որպես Gray&Co ընկերության ավագ փոխնախագահ։ Նա անկեղծորեն պատասխանեց իմ բոլոր հարցերին։ Զորթյանը բացատրեց, որ նա աշխատում էր հանրային կապերի գրասենյակում և ոչ թե Թուրքիայի հաշվին, որով զբաղված էր ընկերության լոբբիստական բաժինը:

1984 թ. հունվարի 19-ին «Կալիֆորնիա կուրիեր» թերթի առաջին էջում իմ հոդվածի  հրապարակումից անմիջապես հետո, թուրքական «Թերջուման» թերթը հայտնեց Զորթյանի հետ իմ հարցազրույցի մասին, որը մեծ իրարանցում առաջացրեց Թուրքիայի արտգործնախարարությունում, բացահայտելով, որ մի ամերիկահայ եղել է այն լոբբիստական ընկերության գործադիր տնօրենը, որը տարեկան 300 հազար դոլար էր ստանում Թուրքիայից։

1984 թ. փետրվարի 21-ին լոբբիստական ընկերության փոխնախագահ Ալեխանդրո Օրֆիլան Զորթյանին ասել էր, որ Թուրքիայի դեսպան Շուքրու Էլեքդաքը խիստ բարկացել է, կարդալով թերթում տպագրված հոդվածը։ Օրֆիլան մեջբերել է դեսպան Էլեքդաքի խոսքերը. «Տղաներ, ես ձեզ վարձել էի, որ օգնեիք ինձ իմ քաղաքական խնդիրներում, իսկ դուք, դրա փոխարեն, ինձ համար խնդիրներ եք ստեղծում… Դուք պետք է լուրջ քայլերի դիմեք, որ ես կարողանամ զեկուցել իմ կառավարությանը, թե չէ ստիպված կլինեմ կասեցնել պայմանագիրը»։

PR ընկերության նախագահ Ռոբերտ Գրեյը, ընդհատեց իր արձակուրդը Ակապուլկոյում (Մեքսիկա) և անմիջապես վերադարձավ Վաշինգտոն։ Զորթյանը հեռացվեց աշխատանքից՝ հրաժարական տալու Գրեյի առաջարկը մերժելուց հետո։

Թեև ինձ համար այնքան էլ հաճելի չէր տեսնել, որ Զորթյանը կորցրել է իր աշխատանքը, սակայն միայն վեց ամսվա աշխատանքային փորձ ունեցող որպես երիտասարդ լրագրող շատ գոհ էի, որ իմ անհայտ հոդվածը վերնագրերի պատճառ էր դարձել թուրքական մամուլում և արժանացել Թուրքիայի արտգործնախարարության ու դեսպան Էլեքդաքի ուշադրությանը։ Բացի այդ, 1984 թ. ապրիլի 13-ին «Վաշինգտոն փոստը» մի ծավալուն հոդված գրեց, մեջբերելով իմ հոդվածից և նշելով իմ թերթը որպես այս միջազգային բանավեճի աղբյուր։ 

Ես հորդորեցի Զորթյանին դատի տալ Gray&Co ընկերությանը՝ իր ազգային ծագման պատճառով աշխատանքային խտրականության մեղադրանքով։ Զորթյանը հայց ներկայացրեց Վաշինգտոնում Մարդու իրավունքների գրասենյակ, պնդելով, որ իրեն հեռացրել են աշխատանքից  հայ լինելու պատճառով։

Ցավոք, ես չգիտեմ, թե ինչպես ավարտվեց Զորթյանի դատական գործը։ Դրանից հետո նա և իր կինը մահացել էին։

Եթե Թորոսյանը իրոք հայ է, ապա նա ինչպե՞ս կարող էր PR անել Թուրքիայի համար։ Սակայն ավելի կարևոր է, թե ինչպե՞ս կարող էր Թուրքիան վարձել նրան՝ հաշվի առնելով Զորթյանի փորձը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}