Հայաստան կայցելի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը. ԱԳՆ
Նոյեմբերի 16-18-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Բրազիլի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրաին կընդունի Հանրապետության Նախագահը։
Նոյեմբերի 17-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրաի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան