Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը և իմ համեստ կարողություններով ամբողջապես զինվորագրվում եմ նրա ազնիվ պայքարին։ Պատրաստ եմ ենթարկվել նրա կոչերին և հանձնարարություններին։ Ամբողջությամբ վստահում եմ նրա ազնվությանը, հայրենասիրությանը, իմաստնությանը, խոհեմությանը և վճռականությանը։
Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և թշնամիներից ու հայրենիքի գողերից ազատվելու նրա այս ազնիվ պայքարին։
Աստված առաջ։
Աստված օգնական։
Փառք հայ ժողովրդին։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Тhe show must go on. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով