Զեկույց. Ահաբեկչական գործողություններն ամենից շատն աճել են Թուրքիայում
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (Institute for Economics & Peace) հրապարակած զեկույցի համաձայն ողջ աշխարհում ահաբեկչությունն ամենից շատ աճել է Թուրքիայում: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
«Euronews.com»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրված միակ դրական ցուցանիշն այն է, որ նախորդ տարվա համեմատ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը նվազել է 22 տոկոսով: Նախորդ տարի ահաբեկչությունից զոհվածների թիվը կազմել էր 25.673:
Ահաբեկչությունից հատկապես մեծ վնաս կրած Սիրիայում, Պակիստանում, Աֆղանստանում և Նիգերիայում ահաբեկչական գործողությունները նվազել են:
Նիգերիայում ահաբեկչական գործողություններից զոհվածների թիվը նվազել է 80 տոկոսով, իսկ Իրաքում ավելացել է:
Միևնույն ժամանակ, ողջ աշխարում ավելացել է ահաբեկչությունից տուժող երկրների թիվը: Եթե 2015թ. ահաբեկչության թիրախում հայտնված երկրների թիվը ընդամենը 65 էր, ապա 2016թ. այդ երկրների ցանկը ընդլայնվել է՝ հասնելով 77-ի:
Ահաբեկչությունն ամենից շատ ավելացել է Իրաքում, Սիրիայի հարավում, Թուրքիայում, Եթովպիայում, Կոնգոյում: Ընդ որում, Թուրքիայում ահաբեկչության աճի պատճառը միայն «Իսլամական պետությունը» (IŞİD) չէ:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի և Եգիպտոսի նման երկրներում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով իրականացվող գործողությունների ու միջոցառումների պատճառով ահաբեկչության ռիսկը էլ ավելի է մեծանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը