Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ և ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարևորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը և ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը:
Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը և ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին:
Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի և սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը: