Siemens-ն ամբողջ աշխարհում կկրճատի 7 հազար աշխատակցի
Գերմանական Siemens կոնցերնը վերակառուցման շրջանակներում կկրճատի շուրջ 6900 աշխատակցի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ընկերության տարածած հաղորդագրությունը։
«Կրճատումներն անհրաժեշտ են մրցունակության ապահովման տեսանկյունից»,- հայտարարել է Siemens-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Յանինա Կուգելը։
Պարզաբանվում է, որ նշված կրճատումները տեղի կունենան համեմատաբար երկար ժամանակահատվածում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ericsson ընկերությունն աշխատանքից կարող է ազատել մինչև 25 հազար աշխատակցի։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը