Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով
Նոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-ին նաև նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:
ԱԻՆ պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 10-15 աստիճանով։
Երևան քաղաքում՝ 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ