Քաղաքական 14:00 22/11/2017 Հայաստան

Ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված խտրականության և բռնության կանխարգելմանը. Նալբանդյան

«Համաժողովի խորագիրը և արծարծվող խնդիրն արդիական են և լավ ընտրված՝ լայն հնարավորություն ընձեռելով քննարկելու քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացած մարտահրավերները»,- այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով  համաժողովի ժամանակ։

Նախարարը Հայաստանի համար կարևորել է այս համաժողովը ՝մի շարք հանգամանքներով:

«Առաջինը. պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձևավորել է համակեցության և այլ մշակույթների ու կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր՝ հայերը կանգնած են քրիստոնեական քաղաքակրթության ձևավորման ակունքներում: Մենք մշտապես ամուր կապեր ենք ունեցել մուսուլմանական և այլ ժողովուրդների ու երկրների հետ: Որպես աշխարհի հարյուրավոր երկրներում համայնքներ ունեցող ժողովուրդ՝ հայերն անմիջականորեն գիտեն ինչպես հանդուրժողականության արժեքը, այնպես էլ խտրականությամբ ու այլատյացությամբ պայմանավորված խնդիրները: Այս համաժողովի անցկացումը Երևանում հնարավորություն է ընձեռում ներկայացնելու մեր ժողովրդի փորձառությունը։

Երկրորդ, սեփական հայրենիքում օտար տիրապետության տակ պատմականորեն ենթարկվելով հալածանքների՝ ներառյալ կրոնական հողի վրա, ինքնիշխան պետությունների ընտանիքին միանալուց հետո հայերը չէին կարող աչք փակել նրանց տառապանքների վրա, ովքեր շարունակում են ենթարկվել կրոնական խտրականության և ատելության հանցագործությունների թիրախ հանդիսանալ:

Մենք ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված ինքնությամբ պայմանավորված խտրականության և բռնության կանխարգելմանը: Այս առումով մեր ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են:

Ատելության քարոզին, անհանդուրժողականությանը և այլատյացությանը դիմագրավելը Եվրոպայի խորհրդում Հայաստանի 2013թ.-ի նախագահության հիմնական առաջնահերթություններից էին: Այն ժամանակ երբ գլուխ էին բարձրացնում ԴԱԵՇ-ը և այլ ահաբեկչական խմբավորումները՝ Հայաստանը ՄԱԿ և ԵԱՀԿ առաջին երկրներից էր, որ բարձրացրեց կրոնական և էթնիկ խմբերի պաշտպանության խնդիրը և հետևողաբար հանդես եկավ այս առնչությամբ միջազգային պարտավորություններն ամրապնդելու օգտին:

Երրորդ, Հայաստանում այս համաժողովի հյուրընկալումը հերթական քայլն է վտանգի տակ գտնվող կրոնական խմբերի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված մեր ջանքերում: Հիշատակեմ 2015թ. և 2017թ. Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած բարձր մակարդակի երկու միջոցառումներ՝ «Աջակցություն քրիստոնյաների իրավունքներին, մասնավորապես, Մերձավոր Արևելքում» և «Փոխադարձ հարգանքը և խաղաղ համակեցությունը՝ որպես միջկրոնական խաղաղության և կայունության պայման. աջակցելով քրիստոնյաներին և այլ համայնքներին», որոնք կազմակերպվել էին Հայաստանի, Ռուսաստանի, Սուրբ Աթոռի և Լիբանանի կողմից՝ այլ գործընկեր երկրների հետ համատեղ:

Մենք նաև աջակցել ենք նախաձեռնություններին՝ ուղղված Մերձավոր Արևելքում կրոնական և էթնիկ խմբերի պաշտպանության խնդրի բարձրաձայնմանը: Հայաստանն իր ներդրումն է ունեցել 2015թ. Փարիզում կայացած Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բռնությունների զոհերին նվիրված միջազգային համաժողովին, ինչպես նաև այս տարվա հունիսին Մադրիդում կայացած էթնիկ և կրոնական բռնության զոհերին նվիրված համաժողովին:

Հայաստանի ուշադրության կենտրոնում է եղել նաև Մերձավոր Արևելքի խոցելի խմբերի փախստականների և գաղթականների իրավիճակը, որը բարձրաձայնվել է վերջերս կայացած այնպիսի միջազգային միջոցառումների ընթացքում, ինչպիսիք էին 2016թ. ՄԱԿ՝ փախստականների և միգրանտների լայնածավալ տեղաշարժերի հիմնախնդիրներին նվիրված գագաթաժողովը, 2016թ. Փախստականների հարցերով Առաջնորդների գագաթաժողովը, ԵԱՀԿ 2017թ. համաժողովը՝ նվիրված Միջերկրածովյան տարածաշրջանում փախստականների և միգրանտների լայնածավալ հոսքերին»։

ԱԳ նախարարը նշել է, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբերը և կազմակերպություններն առանցքային դեր են խաղում խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում:

«Հուսով եմ, որ Համաժողովի նախօրեին Երևանում կայացած ԺՀՄԻԳ երկօրյա սեմինարը նպաստեց բացահայտելու այն ոլորտները, որտեղ քաղաքացիական հասարակությունը կարող է իր հավելյալ արժեքավոր ներդրումն ունենալ՝ հակազդելու քրիստոնյաների ու այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ատելության սերմանմանը և ինքնության հողի վրա իրականացվող ճնշումներին: Ուրախ եմ արձանագրել տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն ներկայությունն այս համաժողովին»,- հավելեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:14
Կիրանցեցիները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}