Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիք. Արցախի նախագահ
«Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է, Ֆրանսիայի ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ»,- այս մասին նշել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ նախօրեին Վիլյորբան քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
«Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նրանց ինքնադրսևորվելու, ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայերը տվել են տարբեր բնագավառներ ներկայացնող աշխարհահռչակ մարդկանց մի ողջ համաստեղություն, ովքեր հարստացրել են ոչ միայն հայկական, այլ նաև ֆրանսիական ու համաշխարհային մշակույթը, գիտությունը, սպորտը և այլ ասպարեզներ»,- ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:
Նախագահը խորհրդանշական է համարել «Արցախի օրերի» պաշտոնական բացումը Վիլյորբանում, որն ունի մեծ հայ համայնք և ամուր կապեր Արցախի հետ:
Միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության խորացմամբ. Բակո Սահակայն
- «Արցախի օրեր»՝ Եվրոպայում
- Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են. Բակո Սահակյան
- Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա