Չիժով. ՌԴ-ն ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցող երկրների դեմ ոչինչ չունի
Euractiv–ին տված հարցազրույցում ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Չիժովն անդրադառնալով ԵՄ ընդլայնման համաձայնագրին ու հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը այս մասով ասելիք չունի, նշել է. «Իհարկե, մենք հետաքրքրված ենք»։
Նա նշել է, որ շատ երկրներ են ձգտում դառնալ ԵՄ անդամ՝ լինեն դրանք Արևմտյան Բալկանյան երկրները կամ անգամ Թուրքիան։
«Նրանք ՌԴ առևտրա-տնտեսական լավ գործընկերներն են, այդ պատճառով մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում։ Պետք է նշեմ, որ մենք նաև հետևում ենք Արևելյան գործընկերության գագաթաժողովի իրադարձություններին»,-նշել է դեսպանը։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նրանք հեռավորության վրա են հետևում Արևելյան գործընկերության գագաթաժողովի իրադարձությունները, վերջինս նշել է. «Դեռևս 2009-ին, երբ առաջին անգամ հայտնվեց «Արևելյան գործընկերությունը» մենք նշել էին, որ, Ռուսաստանն իրեն չի համարում այդ քաղաքականության ո՛չ սուբյեկտ, ո՛չ օբյեկտ։ Բայց, իհարկե, հաշվի առնելով, որ ԱլԳ բոլոր երկրները մեր հարևաններն են, և որ մենք նրանց հետ բազմաթիվ կապեր ունենք, իսկ ոմանք ԵՏՄ անդամներ են (Բելառուս, Հայաստան), ուստի, նրանք որոշակի պարտականություններ են ստանձնել, այդ պատճառով այն ամենը, ինչ նրանք անում են ԵՄ–ի հետ, չպետք է խախտի այդ պարտավորությունները»։
Չիժովը նշել է, որ ՌԴ-ն այդ երկրներից որևէ մեկի կամ ԵՄ–ի հետ հարաբերություններ կառուցող այլ երկրների դեմ ոչինչ չունեն։
«Ի տարբերություն ՆԱՏՕ–ի ընդլայնմանը՝ ԵՄ ընդլայնման դեմ մենք ոչինչ չունենք»,– նշել է վերջինս։