ԵԱՀԿ ԽՎ նախագահ. Պետք է կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին իր առաջին ելույթի ժամանակ ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև հակամարտությունների կարգավորման մասին։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը։
Նա հայտարարել է, որ պետք է կրկնապատկել հակամարտությունների, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։
«Եթե խոսենք Ուկրաինայի, ԼՂ-ի կամ Վրաստանի հակամարտությունների և տարածքների օկուպացման մասին, դրանք բոլորն ամեն օր ողբերգական հետևանքներ են ունենում։ Սա պետք է շարունակի լինել մեր ուշադրության կենտրոնում»,-նշել է վերջինս։
Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ իր առաջնահերթություններից պետք է լինի երաշխավորել, որ ԵԱՀԿ-ն լիովին պատրաստ է այդ խնդիրների լուծմանը։
«ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում իմ առաջնահերթություններից է երաշխավորել, որ ԵԱՀԿ-ն լիովին պատրաստ է այդ խնդիրների լուծմանը, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների աջակցմանը, ընդհանուր արժեքների խրախուսմանը և հակամարտությունների կարգավորման գործում վեհաժողովի ներդրմանը»,-նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան