2017 թվականի սկզբից աշխարհում մահացել է 50-ից ավելի լրագրող
2017 թ-ի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում սպանվել է 58 լրագրող, որոնցից երկուսը Ռուսաստանի քաղաքացիներ։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, այսօր այս մասին Ռուսաստանում հայտարարել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժեն՝ միության 12-րդ նիստում։
«2017 թվականի սկզբից ի վեր սպանվել է 58 լրագրող, որոնցից երկուսը ռուսներ են: 10 լրագրողի սպանության համար ընդամենը մեկ գործ է հարուցվել: Սա շատ փոքր թիվ է, մեծ խնդիր», - ասել է Բելանժեն:
Նա նշել է, որ Լրագրողների միջազգային ֆեդերացիան օրինագիծ է մշակում՝ նվիրված լրագրողների անվտանգության ապահովմանը և աջակցության համար դիմել է ՄԱԿ-ին ու ամենաազդեցիկ երկրների ղեկավարներին, այդ թվում նաև Ռուսաստանի:
Նա ընդգծել է, որ կազմակերպությունը խնդիր է համարում նաև կին լրագրողների նկատմամբ բռնության դրսևորումները։ Ըստ նրա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կին լրագրողները հաճախ ենթարկվում են ինչպես սեռական, այնպես էլ հոգեբանական բռնության։