Նալբանդյանն ու Լավրովն օրակարգային հարցեր են քննարկել
Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
- Նալբանդյան. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները
- Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցեր
- Մեկնարկել է Նալբանդյան- ՄԽ համանախագահներ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը