Պուտինը Թուրքիա կմեկնի դեկտեմբերի 11-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի դեկտեմբերի 11-ին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական էջը:
«Բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության արդի հարցեր, նախ և առաջ էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը»,-ասված է Կրեմլի էջում:
Երկու երկրների նախագահները կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային առանցքային խնդիրների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը