Ռազմատեխնիկական համագործակցությունը եվրոպական երկրների հետ համագործակցության օրակարգային հարցերից է. ՊՆ պաշտոնյա
Հայաստանի՝ եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգի հարցերից մեկը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է։ Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
«Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը ռազմական համագործակցության մի բաղկացուցիչ է, որը մեր գործընկերների հետ երկկողմ հարաբերությունների օրակարգում է», - ընդգծեց բանախոսը։
Լրագրողի ՊՆ պաշտոնյայաից հետաքրքրվեցին՝ արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հակամարտությունների առկայությունը գործընթացում որոշակի սահմանափակումներ չի՞ մտցնում։ Լևոն Այվազյանն ի պատասխան նկատեց.
«Իրավացի եք, կան որոշակի սահմանափակումներ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, սակայն դա չի նշանակում, որ այդ դաշտն ամբողջությամբ փակ է և հնարավոր չէ ծրագրեր իրականացնել»։
ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ եվրոպական գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով։ Նա հիշեցրեց Լեհաստանի ու Հունաստանի հետ համագործակցությունը, ի դեմս հայ-լեհական և հայ-հունական համատեղ ձեռնարկությունների։
«Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, և կարծում եմ ՝ ժամանակի ընթացքում ավելի տեսանելի արդյունքներ կունենանք», - ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոչնչացման ենթակա սպառազինությունը դուրս է բերվել զինված ուժերի հաշվեկշռից. Պն պաշտոնյա
- Խորհրդարանական կառավարման համակարգը մեծ մարտահրավեր է ՀՀ ԱԺ-ի համար. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը. Ռոսարիա Պուգլիսի