Արցախում քննարկել են երկրի հարավային հատվածների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են 2018թ. հանրապետությունում իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել հանրապետության հարավային հատվածների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:
Երկրի ղեկավարը կարևորել է ծրագրերի համապարփակ մշակումը և համակարգված աշխատանքի իրականացումը՝ դրանք համարելով նախագծերի արդյունավետ իրականացման կարևորագույն գրավականը:
Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութի ևս երեք գյուղում համայնքային կենտրոններ են կառուցվում
- Քննարկել են Հադրութի սոցիալ-տնտեսական իրավիճակը
- Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ. ԱՀ գյուղնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան