Քաղաքական 12:45 27/12/2017 Հայաստան

2017-ին ԵԱՀԿ համանախագահությունը ակտիվ է աշխատել, այլ հարց է՝ որքան արդյունավետ. Կարեն Բեքարյան

2017 թվականի ընթացքում ականատես ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախյան խնդրի կարգավորման առնչությամբ տասից ավելի հաղորդագրությունների և հայտարարությունների, ինչը ցույց է տալիս, որ միջնորդական կառույցի կողմից իրականացվող գործընթացը եղել է բավականին ակտիվ: Համանախագահությունը բավականին ակտիվ է աշխատել, այլ հարց է՝ որքան արդյունավետ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

Արցախյան հիմնախնդրի մասին

«Ունեցել ենք նաև համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարություն, որն իր աստիճանով ավելի բարձր մակարդակ է: Ունեցել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հինգ հանդիպում, ինչպես նաև նախագահների մեկ հանդիպում՝ Ժնևոմ:
Բանակցային գործընթացը հիմնվել է մի քանի հիմնական ուղղությունների վրա: Մի կողմից դա Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև շղթան է՝ սահմանին լարվածությունը թուլացնելու, մյուս կողմից բանակցային գործընթացը տեղից շարժելու խնդրով: Այսինքն՝ միջնորդները և բանակցային կողմերն իրենց աշխատանքը փորձում են կառուցել երկու ուղղությամբ»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով սահամանային իրավիճակին՝ Կարեն Բեքարյանը նշեց՝ բանակցային գործընթացում ակնկալել արդյունք, երբ շարունակվում են կրակոցները, և լինում են զոհեր, անտրամաբանական է: Եթե կողմերը իրական բեկում են ցանկանում, առաջին հերթին  սահմաններին պետք է հանդարտություն լինի:

«Անցնող տարում սահմանային  միջադեպերի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ: Ասել, որ լիցքաթափում է եղել՝ տարվա կտրվածքով, սխալ կլինի: Լիցքաթափման տարրեր կարելի է տեսնել միայն Ժնևյան հանդիպումից հետո»,- նշեց պատգամավորը՝ խիստ կարևորելով սահմանի վերազինման հարցը, ինչի արդյունքում էապես նվազել են դիվերսիոն ներթափանցման փորձերը:
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարը նաև շեշտեց, որ տարածաշրջանն իր մեջ պարունակում է թեժ գոտիներ, ինչը լարվածություն է փոխանցում նաև մեզ:

Տարածաշրջանի մասին

Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա այդ երկրները շարունակել են փորձեր անել՝ մեկուսացնելու Հայաստանին: «Ադրբեջանի համար տարին ունեցել է որոշակի բարդություններ: Այդ երկրում շարունակում են հետընթաց արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպությունները: Մեծ աղմուկ բարձրացրեց նաև ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար չածելը: Երկրի իմիջին բավական մեծ հարված հասցրեցին կոռուպցիոն սկանդալների բացահայտումները, շարունակվեցին բռնաճնշումները քաղաքական որոշ գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ»,- հիշեցրեց Կարեն Բեքարյանը:

Անդրադառնալով Կատալոնիայի և Քուրդիաստանի անկախության հանրաքվեներին՝ բանախոսը նկատեց՝ եթե Կատալոնիան, ունենալով ժողովրդավարության բարձր մակարդակ, սոցիալ-տնտեսական  վերելքային վիճակ և չունենալով որևէ խնդիր կյանքի իրավունքի, անվտանգության և բռնաճնշումների հետ, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես կարող են չընկալվել այն դեպքերը, երբ անկախությունն անմիջականորեն վերաբերում է ժողովրդի գոյությանը: «Բավական հետաքրքիր իրավիճակ էր նաև իրաքյան Քուրդիստանում: Փեշմերգան, կառավարական զորքերին հավասար, պայքարում էր մեկ թշնամու դեմ: Այստեղ ևս անկախության խնդիր առաջացավ»,- հիշեցրեց խորհրդարանականը:

Ներքաղաքական զարգացումների մասին

Կարեն Բեքարյանը խիստ կարևորեց, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել միջազգային կազմակերպությունների կողմից: «Արցախում տարվա ամենակարևոր իրադարձությունը սահմանադրական հանրաքվեն էր: Սա ևս մեկ ապացույց և հիմնավորում է անկախ, լեգիտիմ գոյակցության, այսինքն՝ հանրությունը միասնական կարծիք արտահայտելու մեխանիզմ ունի»,-նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին՝ Կարեն Բեքարյանն ուշադրություն հրավիրեց այ հանգամանքի վրա, որ դրանում ամրագրվեց Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Այլ բան է, երբ խնդրի մասին հայտարարությամբ հանդես է գալիս որևէ երկրի որևէ պաշտոնյա, լրիվ այլ բան, երբ փաստաթղթում ներկայացված է 28 երկրների միասնական կարծիքը: Մենք նույն իրավիճակն ունենք նաև ՀԱՊԿ-ում»,- ամփոփեց ԱԺ պատգամավորը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}