Պենտագոնը հրապարակել է Իրաքում և Սիրիայում գրոհայինների թիվը
Սիրիայի ու Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածքում մնում են շուրջ հազար գրոհայիններ: Այս մասին գրում է Military.com-ը:
Ավելի վաղ՝ մինչ այս տվյալների հրապարակվելը նշվում էր, որ երկու երկրներում գրոհայինների թիվը հասնում է երեք հազարի: Կոալիցիայի ղեկավարն ասել է, որ իրենց գործողությունները կենտրոնացրել են գրոհայինների հնարավոր ելումուտը կանխելու վրա։
Գնդապետ Ռիան Դիլոնը նշել է, որ իրենց հաջողվել է ազատել Իսլամական պետության գրոհայինների կողմից Սիրիայում ու Իրաքում գրավված տարածքների 98 տոկոսը:
Ըստ աղբյուրի, ահաբեկչական այս խմբավորումն ունի 40 հազար գրոհային աշխարհի 110 երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան