Թուրքիան Գերմանիային առաջարկել է «թարմացնել» հարաբերությունները
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան և Բեռլինը պետք է թարմացնեն երկկողմ հարաբերությունները: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն: Չավուշօղլուն հոդված է հրապարակել, որտեղ ընդգծում է՝ երկկողմ հարաբերությունների վերբեռնմամբ հետաքրքրված են թե Թուրքիան, թե Գերմանիան, քանի որ վրա են հասել «մարտահրավերներով հարուստ ժամանակներ»:
Չավուշօղլուն կոչ է արել պահպանել Թուրքիայի և Գերմանիայի «բարեկամական և դաշնակցային հարաբերությունները»՝ այնպես, ինչպես եղել է 300 տարի շարունակ:
«Անհրաժեշտ է ստեղծել փոխըմբռնման նոր շրջանակներ»,- հայտարարել է Չավուշօղլուն: Նրա կարծիքով՝ այս նպատակին հասնելու համար կողմերը պետք է իրար վերաբերվեն իբրև իրավահավասար գործընկերների, հրաժարվեն հեռավար դիվանագիտությունից՝ հօգուտ բոլոր մակարդակներում երկխոսությունների, չանեն ամբոխահաճո և եսակենտրոն հայտարարություններ, անգամ եթե դրանք երկրի ներսում լայն արձագանք ունենան:
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է հարաբերություններ կառուցելիս ապրումակցել միմյանց: Չավուշօղլուն նշել է, որ Գերմանիան ամբողջությամբ չի պատկերացնում՝ ինչ հարված է հասցրել Թուրքիային՝ 2016-ի հեղաշրջման փորձը: Նա շեշտել է՝ իրենց գերմանացի բարեկամներից ակնկալում են, որ նրանք ավելի լավ կգիտակցեն՝ Թուրքիան այժմ ինչ իրավիճակում է:
Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ կա առարկայական ներուժ՝ երկու երկրների տնտեսական համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը