Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների մասին:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով «Borsagundem» լրատվական կայքին, գրում է, որ Սոյլուի խոսքերով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է: Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը իրենց երկիր:
Անդրադառնալով հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ նա տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր:
«Կարծում եմ 1 կամ 2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այնտեղ միայն կտեղադրենք նոր էլեկտրոնային համակարգեր»,-ասել է նա:
Թուրքիան ավելի վաղ սկսել էր հայ-թուրքական սահմանի Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում
- Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում
- Թուրքիան անվտանգության պատ կկառուցի նաև Իրաքի հետ սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան