Մահացել է The Cranberries խմբի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանը
Լոնդոնում 46 տարեկանում մահացել է The Cranberries իռլանդական ռոք խմբի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Երգչուհին մահացել է չպարզված հանգամանքներում: Նա գտնվում էր Լոնդոնում ձայնագրություն անելու համար: «Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն»,- ասել է երգչուհու ներկայացուցիչը:
Ոստիկանությունը պարզում է երգչուհու մահվան հանգամանքները, քանի որ նրա մահը անսպասելի էր բոլորի համար: Հետաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ