19:30 17/01/2018

Լուրջ սրացումներ Սիրիայի հյուսիսում՝ պայմանավորված քրդական գործոնով

Հեղինակ` Արմեն Պետրոսյան, արաբագետ

Քրդական գործոնով պայմանավորված՝ ուշագրավ զարգացումներ են կանխատեսվում Սիրիայի հյուսիսում: Օրերս արաբական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ գործող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան Սիրիայի հյուսիս-արևելքում ալ-Հասաքա նահանգում, ձևավորում է 30 հազ. թվաքանակով նոր ընդդիմադիր ռազմական կազմավորում, որի առանցքը կազմելու են «Սիրիական դեմոկրատական ուժեր» կառույցի քրդական  զորաջոկատները. հատկապես այս միավորներն են աչքի ընկել առավել մարտունակությամբ ջիհադականների դեմ պայքարում: Նոր զորամիավորման  առանձին ստորաբաժանումներ արդեն իսկ անցնում են մարտական պատրաստություն քրդերի կողմից վերահսկվող շրջաններում:

Վերոնշյալ իրողությունը նշանակում է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հերթական անգամ գնում է դեպի փակուղի, քանի որ դրանում ներգրավված արտաքին դերակատարների միջև շարունակվում են մնալ լուրջ տարաձայնություններ. ԱՄՆ-ը, դուրս մնալով ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի կողմից նախաձեռնված Աստանայի գործընթացից, ոչ միայն չի ընդունում նշված ձևաչափի շրջանակներում համաձայնեցված գործողությունները, այլև նոր «խաղ» է նախաձեռնում:

ԱՄՆ-ի կողմից քրդերի վրա դրված նոր խաղադրույքը զայրացրել է ինչպես սիրիական վարչակարգին, որի ներկայացուցիչները հնարավոր ամենաբարձր մակարդակով մեղադրել են Վաշինգթոնին՝ երկրի մասնատմանը նպաստող գործողություններում, այլև՝ առավելապես Թուրքիային, որի իշխանությունները քրդական վերոնշյալ զորաջոկատները համարում են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) սիրիական ճյուղավորում. Թուրքիայի իշխանությունները հնարավոր ամենաբարձր մակարդակով բազմիցս մեղադրել են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ավելին, նոր զորամիավորման կազմավորման հետ կապված՝ ԱԳՆ է կանչվել Թուրքիայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ում բողոքի նոտա է հղվել:

Բացի դիվանագիտական և հռետորաբանական հարթություններից, Թուրքիան ԱՄՆ-ին պատասխանում է նաև ռազմական մանևրներով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական մեկ այլ կանտոնի՝ Աֆրինի դեմ ռազմական գործողության նախապատրաստմամբ: Թուրքական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարան ավարտել է Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ջոկատների դեմ մասշտաբային ռազմագործողության նախապատրաստումը, որի առաջին փուլը ներառելու է քրդական դիրքերին ուղղված զանգվածային ավիահարվածներ և հրետանային հարվածներ. այդ ուղղությամբ թուրքական հետախուզությունն արդեն իսկ առանձնացրել է թվով 149 թիրախ: Ռազմագործողության երկրորդ փուլում նախատեսվում է երեք կողմերից թուրքական հատուկջոկատայինների մուտքը քրդական տարածաշրջան: Եթե վերոնշալ եղանակներով հնարավոր չլինի կոտրել քրդերի դիմադրությունը,  ապա Թուրքիան կարող է նաև զրահատեխնիկա կիրառել. թուրքական ԶՈՒ-երի տանկերի և զրահամեքենաների նորանոր ավտոշարասյուններ են մոտենում թուրք-սիրիական սահմանին: Մինչդեռ իրավիճակն ավելի է բարդանում այն տեղեկատվությամբ, համաձայն որի, ըստ արաբական որոշ աղբյուրների, ամերիկյան կողմը Աֆրինի քրդական զորաջոկատներին է տրամադրել սեփական արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգեր: Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա Թուրքիան լուրջ բարդությունների կբախվի Աֆրինի դեմ ռազմագործողության արդեն առաջին փուլում:

Չնայած իրավիճակի լրջությանը, որը պայմանավորված է նաև քաղաքական հարթություում երկու երկրների բարձրագույն իշխանությունների կողմից խնդրի կարգավորման գործընթացում զրոյական առաջընթացի առկայությանը, այսուհանդերձ, հարկ է նշել, որ ակտիվ ռազմական մաևրներին, երբեմն նաև փոխհրաձգությանը զուգահեռ, չի բացառվում նաև ամերիկաթուրքական ուղղակի կամ միջնորդավորված կուլիսային բանակցությունների ձևաչափի առկայությունը, որի նպատակը Սիրիայի հյուսիսում Անկարայի նոր արկածախնդրության բացառումն է: Հետևաբար, եթե այս հնարավորությունը ևս չհաջողի, ապա արդեն կանխատեսելի ապագայում ականատես կլինենք Սիրիայի հյուսիսում՝ քրդաբնակ հատվածներում, ռազմական նոր թեժացումների, որոնց համտեքստում չի կարելի բացառել ինչպես ամերիկաթուրքական ուղղակի բախման հավանականությունը, այնպես էլ թուրք-սիրիական համագորրծակցության հնարավորությունը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}