Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: ԱԺ հանրային կապերի վարչության ներկայացրած ցավակցական ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք Արևելաչինական ծովում վթարված և խորտակված իրանական տանկերի անձնակազմի զոհերի մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն ու համբերություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին