ՄԱԿ-ի աշխատակցուհիները պատմել են սեռական ոտնձգությունների մասին. ԶԼՄ-ներ
ՄԱԿ-ի տասնյակ աշխատակցուհիներ պատմել են կազմակերպությունում սեռական բազմաթիվ բռնությունների մասին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Կանայք պատմել են, որ կազմակերպության ղեկավարությունը կատարվածի վրա աչք է փակում, բացի այդ՝ մտահոգություն հայտնել, որ հրապարակայնորեն խոսելով բռնությունների մասին՝ կարող են զրկվել աշխատանքից:
ՄԱԿ-ում մեկնաբանել են հրապարակումը՝ հայտարարելով, որ տեղյակ են խնդրին և նշել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը մեծ ուշադրություն է դարձնում սեռական բռնությունների դեմ պայքարին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան