![](https://panorama.am/news_images/632/1893407_1/16.thumb.jpg)
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հունվարի 20-ին, ժամը 08:10-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 160 ավտոմեքենա (133 բեռնատար, 27 մարդատար):
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)