Թուրքիայում ավտոբուսի վթարից 11 մարդ է զոհվել
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել։ «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել, 44-ը զոհվել։
«Անկարայից Բուրսա էքսկուրսիա տանող ավտոբուսը բախվել է ճանապարհի մոտ աճող ծառերին։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դատախազությունը սկսել է հետաքննություն, ձերբակալվել են վարորդները»,- հայտնել է նահանգապետ Օզդեմիր Չակաջակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաներից ոմանց ուղեկցելիս են եղել ծնողները։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էին դառնալ ճանապարհին վազող կենդանիները։