Շվեյցարցիները բողոքում են Թրամփի այցի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը՝ հունվարի 25-ին, ներկա է գտնվելու Շվեյցարիայում ընթացող Դավոս տնտեսական միջազգային ֆորումին: Այս լուրը դժգոհություն է առաջացրել մարդկանց մոտ և նրանք բողոքի ցույցեր են անցկացնում փողոցներում: Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել Ցյուրիխում, հայտնում է «Միր 24»-ը:
Այնտեղ՝ փողոցներում և հրապարակներում, ավելի քան 2000 մարդ է եղել: Նրանք դեմ են Թրամփի ֆորումին մասնակցությանը: Ակտիվիստներն իրենց պաստառների վրա հիշատակել էին այն վիրավորական արտահայտությունները, որոնք իրեն թույլ է տվել Թրամփը: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Լոզանում և Ժնևում:
«Թրամփի դեմ ամենուր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Այդպիսի ցույցերից մեկը պատճառ հանդիսացավ, որ նա չմեկնի Անգլիա: Այժմ, մենք պետք է հետևողական լինենք և ասենք, որ իր որդեգրած քաղաքականությունը մեզ չի գոհացնում»,-հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը:
Դավոսում, ակցիայի մասնակիցները կարողացել են ճեղքել ավտանգության գոտին, սակայն ոստիկանները շատ արագ ցրել են ցույցը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան