Մարիա Զախարովա. Պետք է մեծացնել ԼՂ հակամարտության կարգավորման արդյունավետությունը
Առաջին հերթին պետք է մեծացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ոչ թե ակտիվությունը, այլ՝ արդյունավետությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Կարծում եմ՝ դրանով էլ հենց բոլորը կզբաղվեն», - ասել է Զախարովան:
Հարցին, թե՝ «Կան արդյոք խաղաղապահ առաքելության հարցում որոշակի առաջընթացներ: Հասկանալի է, որ դա չի բերելու խնդրի լուծմանը, սակայն կլինի՞ արդյոք որոշակի արդյունք այդ կապակցությամբ», Մարիա Զախարովան պատասխանել է. «Ես կճշտեմ փորձագետներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր